Ընկերության գործունեության հիմնական ուղղություններից մեկն է ներգնա մշակութային տուրերի իրականացումը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Հայաստանը հաճախ անվանում են «թանգարան բաց երկնքի տակ»: Ժամանակակից Հայաստանի ողջ տարածքով մեկ պահպանվել են ավելի քան 5000 պատմական հուշարձաններ, միջնադարյան վանքեր, ամրոցներ և այլ մշակութային կոթողներ: Անգլիացի բանաստեղծ Բայրոնը գրել է. «աշխարհում չկա այդքան հրաշքներով լի երկիր, ինչպիսին է Հայերի երկիրը...»: Հայաստանում շրջագայել, հանգստանալ, մշակութային կոթողներին, սովորույթներին և ավանդույթներին ծանոթանալ ցանկացողներին մեր ընկերությունն առաջարկում է բազմաթիվ տուրեր, որոնց շնորհիվ Դուք կբացահայտեք Հայոց աշխարհն իր բազմադարյան պատմությունով և կհայտնաբերեք նոր արժեքներ աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում: Մենք այն սակավաթիվ կազմակերպություններից մեկն ենք, որ կազմակերպում է «Անհատական տուրեր» Հայաստանում: Դուք կարող եք ինքնուրույն կազմել Ձեր շրջագայության ծրագիրը և ժամանցը: Անհրաժեշտության դեպքում մեր փորձառու անձնակազմը պատրաստ է խորհրդատվությամբ օգնել Ձեզ ընտրելու լավագույն տուրը : Մեր վեբ կայքի միջոցով Դուք կարող եք ինքնուրույն կազմել Ձեր շրջագայության ծրագիրը, որոշել այցելության տևողությունը, ընտրել հյուրանոցներ, ռեստորաներ, զվարճանքի վայրեր, առանձին էքսկուրսիաներ ըստ Ձեր նախասիրությունների, իսկ մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ շուրջօրյա անհրաժեշտ խորհրդատվություն հեռախոսով և էլ. փոստով: Մենք առաջարկում ենք հետևյալ տուրերը` Մշակութային տուրեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Կրթամշակութային տուրեր սփյուռքահայ երիտասարդների համար Հետիոտն տուրեր Էքսկուրսիաներ Ազատ ժամանցի կազմակերպում ըստ Ձեր նախասիրությունների
Մեր ծառայությունների մեջ մտնում են` Անհատական և խմբակային տուրերի իրականացում Բազմաբովանդակ ժամանց և հանգիստ Տեղավորում հուրանոցում, հանրակացարանում կամ բնակարանում Դիմավորում/ ճանապարհում օդանավակայանում Գիդի ծառայություններ Հարմարավետ ավտոտրանսպորտի տրամադրում
Մեր ընկերության հիմնական նպատակն է մեր այցելուներին առաջարկել իրենց պահանջներին ու ցանկություններին համապատասխան տուրեր: ԲԱԵՍՏ բրիտանական ընկերությունը երաշխավորում է, որ ձեր պատվերը կկատարվի եվրոպական չափանիշներին համապատասխան: Մեր բարձրակարգ ու պրոֆեսիոնալ գիդ-թարգմանիչները ունեն պետական լիցենզիա և կարող են բավարարել ձեր հետաքրքրությունը կապված այս կամ այն տեսարժան վայրի պատմության և նկարագրի հետ: Վստահ ենք, որ մեկ անգամ ճանապարհորդելով մեր ընկերության միջոցով` Դուք կդառնաք մեր մշտական հաճախորդը: Սպասում ենք Ձեզ: |