| Ժամանց |
Ուսման ողջ ընթացքում ուսանողներին առաջարկվում է մասնակցել բազմազան միջոցառումների, որոնք նպաստում են օտար լեզվի մեջ հմտանալուն նաև ժամանցի միջոցով: Օտար լեզուն ուսուցանվում է ոչ միայն դասերի ընթացքում, այլ նաև էքսկուրսիաների, երեկույթների, սպորտային խաղերի ժամանակ: Այս նպատակով գրեթե ամեն երեկո դասերից հետո ուսուցողական և զվարճալի միջոցառումներ են կազմակերպվում ուսանողների համար: Ուսանողները կարող են մասնակցել թիմային խաղերի, օրինակ`ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, կամ լողալ ջրավազաններում, այցելել ֆիտնես ակումբներ: Հետաքրքիր են նաև հետիոտն արշավները, ձիավարելը և ժայռեր մագլցելը: Երաժշտական բաժինն առաջարկում է գործիքային և վոկալի դասեր, նաև հնարավորություն է տալիս ելույթ ունենալ երգչախմբում կամ ջազային խմբերում: Տեղի են ունենում ուսանողների կողմից կազմակերպված համերգներ: Թատերական և պարի խմբակները հնարավորություն են տալիս մասնակցելու ներկայացումների : Ամռանն առանձնահատուկ հաճելի է գետով նավարկելը, որը նունպես հնարավոր է ուսանողների համար: Հետաքրքիր է թատրոն և կինոթատրոն այցելելը, քաղաքով շրջելը, թանգարաններ, պատկերասրահներ և պանդոկներ այցելելը, ներկա լինելը պատմության և գրականության դասախոսություններին: Ուսումնական այցելությունները նույնպես ներառված են ծրագրի մեջ, որոնք հարստացնում են ուսանողի ակադեմիական գիտելիքները: Հնարավորություն ունեք նաև Ձեր երկրին բնորոշ ուտեստ պատրաստել, ցույց տալ այլ ուսանողների, թե որքան համեղ է Ձեր երկրի խոհանոցը: Ինչպես նաև, վայելեք այլ ազգերի խոհանոցին բնորոշ ուտեստներ: Ուսանողների համար երեկոյան կազմակերպվում են դիսկո, բարբեքյու խնջույքներ,որի ընթացքում ուսանողներն էլ ավելի են մտերմանում այլ ազգի ուսանողների հետ,որն էլ հետագայում վերածվում է ջերմ ընկերության: Ուսանողները ծանոթանում են երկրի պատմությանը, մշակութային և այպիսով հարստացնում գիտելիքները տվյալ երկրի վերաբերյալ:
Եթե վստահ եք որ կարող եք ինքնուրույն շրջագայել քաղաքից քաղաք, այցելել բազմաթիվ տեսարժան վայրեր, ժամանցի վայրեր, այսպիսի հնարավորություն դուք նույնպես ունեք:  |
|
| |
|
|
| Նորություններ և առաջարկներ |
| 11-03-2010||Դասընթացներ տարվա ընթացքում |
BAEST ընկերությունն առաջարկում է հետևյալ դասընթացներն արտասահմանում` - Undergraduate Degree
- Post Graduate Degree (Master and Ph.D Degrees)
- MBA (Masters in Business Administration)
- University Foundation courses
- Pre- Masters Courses
- IB Diploma and A-Level
- Academic Year course
- Courses for professional and specific purposes
- General foreign language Education
(English, French, German, Spanish, Italian, Chinese, Russian, Armenian) - International Examination Preparation
(English - IELTS, TOEFL, TOEIC, CAE, PET, FCE; French - DELF, DALF; German - Zertifikat Deutch, Großes Sprachdiplom, Spanish - DELE) - Boarding Schools in the UK
- University Lectures/ School Teachers trainings
- Study Holidays
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ: ... |
|
| |
| 07-04-2008||Տուրեր Հայաստանում |
ԲԱԵՍՏ ընկերությունն առաջարկում է հետևյալ տուրերը` 7, 10 և 14 օրյա տուրեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:... |
|
| |
|
|
|
| |
|