|
|
|
Ընդհանուր օտար լեզու
Տարիքը 16 և բարձր Օտար լեզվի մակարդակը սկսնակից - վարժ Ուսման սկիզբը ամեն երկուշաբթի /եթե տոն չէ/ Ուսման տևողությունը 2 շաբաթից մինչև 1 տարի Դասերի ժամաքանակը շաբաթական 15 ակադեմիական ժամ և ավելի Ուսանողների թիվը խմբում 1, 4, 8 կամ 12 Լեզուներ: Անգլերեն` Մեծ Բրիտանիայում - Լոնդոն, Օքսֆորդ, Քեմբրիջ, Բրայթոն, Բորնմութ, Բրիստոլ, Մանչեստեր, Հաստինգս, Թորքի, Էդինբուրգ, Իռլանդիայում - Դուբլին, ԱՄՆ-ում - Նյու Յորք, Բոստոն, Մայամի Բիչ, Լոս Անջելես, Վաշինգտոն, Սանտա Բարբարա, Սան Դիեգո, Սիեթլ, Սան Ֆրանցիսկո, Ավստրալիայում - Սիդնե, Փերթ, Բրիզբան, Մալթայում, Կանադայում - Վանկուվեր, Տորոնտո, Նոր Զելանդիայում - Օքլանդ Ֆրանսերեն` Ֆրանսիայում - Փարիզ, Նից, Իսպաներեն` Իսպանիայում - Մադրիդ, Բարսելոնա, Մալագա, Կոստա Ռիկայում, Էկվադորում - Կիտո Իտալերեն` Իտալիայում - Հռոմ Գերմաներեն` Գերմանիայում - Մյունխեն, Հայդելբերգ Չինարեն` Չինաստանում - Շանհայ, Բեյջինգ Ռուսերեն` Ռուսաստանում - Սանկտ Պետերբուրգ Դասընթացի նկարագիրը Դասընթացը նախատեսված է օտար լեզուն բարելավել ցանկացողների համար: Ընդհանուր օտար լեզվի ծրագրերը հնարավորություն են տալիս զարգացնել օտար լեզվին տիրապետելու Ձեր հմտությունները և վստահությունը: Հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են շրջագայել տարբեր երկրներ, միաժամանակ սովորել կամ խորացնել օտար լեզվի իմացության մակարդակը հետագայում բարձր վարձատրվող աշխատանք ստանալու ակնկալիքով: Դուք հնարավորություն ունեք որոշել դասընթացի տևողությունը, ժամանակահատվածը, բովանդակությունը և վայրը: 16 և բարձր տարիքի անձինք դասընթացներին կարող են մասնակցել ողջ տարվա ընթացքում: Ցանկության դեպքում կարող եք վերցնել նվազագույնը 2 շաբաթյա դասընթացներ կամ մեկ ակադեմիական տարի: Ուսման ընթացքում շեշտը դրվում է լեզվի բոլոր չորս հմտությունների զարգացման վրա. կարդալ, գրել, խոսել, լսել, ինչպես նաև քերականություն և բառապաշարի հարստացում: Դասընթացները հարմարեցված են օտար լեզվի իմացության տարբեր մակարդակների համար: Դասընթացները միտում ունեն ուսանողի մոտ մեծացնել օտար լեզվով հաղորդակցվելու վստահությունը, որը մեր բոլոր դասընթացների կարևորագույն նպատակն է: Ուշադրություն է դարձվում նաև արտասանությանը և լեզվական կառույցների ճիշտ կիրառմանը: Դասընթացները նպատակ ունեն օտար լեզվի օգտագործումը դարձնել առավելագույնս վարժ: Ընդհանուր օտար լեզվի ծրագրերը ստեղծված են Ձեր պահանջներին համապատասխան: Կնշանակի, որ մասնակիցները կարող են ընտրել ընդհանուր, ինտենսիվ կամ անհատական ծրագրեր: Դասընթացի նպատակները` ձեռք բերել վստահություն օտար լեզվով խոսելիս /քննարկումներ, հարցազրույցներ/. ճիշտ գործածել քերականական և շարահյուսական կառույցները. զարգացնել բառապաշարը /բառակազմություն, բառակապակցություններ, իդեոմներ/. զարգացնել հաղորդակցման հմտություններ արագ և ճիշտ ըմբռնել գրավոր փաստաթղթերը /զեկուցում, հոդված, գիտական նյութ/. ներկայացնել գրավոր նյութեր /ակնարկ, թեզ, նամակագրություն, զեկույց/. ձեռք բերել օտար լեզվի սահունություն միջազգային քննությունների պատրաստվելու կամ հանձնելու համար:
Դասընթացի կառուցվածքը ծրագրված քերականական վարժանք (նպաստում է բանավոր և գրավոր խոսքի հղկմանը). թեմատիկ բանավոր դասաժամեր (միտված են զարգացնելու տվյալ լեզվով մտքեր, կարծիքներ արտահայտելու հմտություններ). արտասանական վարժանք (օգնում է ճիշտ հնչեցնել տվյալ լեզուն). տվյալ լեզվին բնորոշ կառույցների յուրացման ծրագիր (նպատակ ունի ուսանողի մոտ զարգացնել բայերի, նախդիրների և այլնի անսխալ ու վարժ օգտագործում առօրյա կյանքում). օտար լեզվի արագ ընկալման վարժանք (միտված է զարգացնելու լեզվի զգացողությունը բանավոր և գրավոր մակարդակներում). հաղորդակցման հմտությունների վարժանք (նպաստում է վստահորեն շփվել տվյալ լեզվով).
Դպրոցները և քոլեջները Մեր կողմից առաջարկվող բոլոր դպրոցներն ու քոլեջները վայելում են ակադեմիական բարձր համբավ: Միանշանակ իրականանում են ուսանողների ակնկալիքները` խորացնել օտար լեզվի իմացությունը: Դպրոցների ու քոլեջների ուսումնական ծրագրերը բազմաբովանդակ են, հարմարեցված ուսանողների պահանջներին, որքան հնարավոր է արագ և արդյունավետ տիրապետել օտար լեզվին: Սա կատարվում է հստակ մշակված դասարանական և տնային աշխատանքների շնորհիվ: Օտար լեզվի դասերը տեղի են ունենում առավոտյան: Լայն հնարավորություն է ընձեռված նաև օգտվելու համակարգչային աուդիո-վիդեո սենյակներից, գրադարանից, ինտերնետից` ինքնուրույն զարգացնելու լեզվական որոշ հմտություններ: Կեսօրին անցկացվում են սպորտային և մշակութային միջոցառումներ: Երեկոյան զվարճալի ծրագրերն ուղղված են զարգացնելու օտար լեզվով հաղորդակցվելու հմտությունները: Դասընթացներին ավելի իմաստալի և հետաքրքիր շունչ են հաղորդում տեսարժան վայրերի այցելությունները: Հավատացած ենք, որ օտար լեզվի շարունակական օգտագործումը ոչ միայն դասաժամին, այլ նաև ժամանցի ընթացքում նպաստում է դասընթացների հաջողությանը: Դասընթացի վերջում տրվում է վկայական: Դասընթացին մասնակցելը Դասընթացին մասնակցել կարող եք տարվա ընթացքում ամեն երկուշաբթի: Ուսանողներն առաջին օրը հանձնում են թեստ դպրոցում` լեզվի իմացության համապատասխան խմբերում ներգրավվելու համար: Միջոցառումներ Միջոցառումների և էքսկուրսիաների ծրագրերը մեծացնում են դասից դուրս օտար լեզուն յուրացնելու հնարավորությունը:
|
|
|
| Նորություններ և առաջարկներ |
| 11-03-2010||Դասընթացներ տարվա ընթացքում |
BAEST ընկերությունն առաջարկում է հետևյալ դասընթացներն արտասահմանում` - Undergraduate Degree
- Post Graduate Degree (Master and Ph.D Degrees)
- MBA (Masters in Business Administration)
- University Foundation courses
- Pre- Masters Courses
- IB Diploma and A-Level
- Academic Year course
- Courses for professional and specific purposes
- General foreign language Education
(English, French, German, Spanish, Italian, Chinese, Russian, Armenian) - International Examination Preparation
(English - IELTS, TOEFL, TOEIC, CAE, PET, FCE; French - DELF, DALF; German - Zertifikat Deutch, Großes Sprachdiplom, Spanish - DELE) - Boarding Schools in the UK
- University Lectures/ School Teachers trainings
- Study Holidays
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ: ... |
|
| |
| 07-04-2008||Տուրեր Հայաստանում |
ԲԱԵՍՏ ընկերությունն առաջարկում է հետևյալ տուրերը` 7, 10 և 14 օրյա տուրեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:... |
|
| |
|
|
|
| |
|