ԲԱԵՍՏ-ը նորաստեղծ, բայց արագ զարգացող ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը Մեծ Բրիտանիայում և երևանյան մասնաճյուղն առաջարկում են ուսումնական ծրագրեր Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Կոստա Ռիկայում, Էկվադորում, Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում: Ընկերության աշխատակիցները փորձառու են և գործին քաջատեղյակ: Բարձր մակարդակի աջակցություն է ցուցաբերվում գրասենյակի հաճախորդներին, քանզի միշտ հնարավոր է աշխատակիցների հետ քննարկել այս կամ այն դասընթացը և օգնել ցանկացողներին կատարել ճիշտ ընտրություն ըստ նրանց ցանկությունների և հետաքրքրությունների: Դասընթացի վերաբերյալ ցանկացած հարց կարելի է քննարկել այցելելով ԲԱԵՍՏ-ի գրասենյակ, կամ կապվել մեզ հետ հեռախոսով, էլ-փոստով, ֆաքսով: Ընկերության բարյացկամ աշխատակազմը միտված է Ձեր ուսումնական ճանապարհորդությունն արտասահմանում դարձնել առավելագույնս անվտանգ, արդյունավետ և հաճելի: Կան օտար լեզվի դասընացներ առաջարկող տարբեր ընկերություններ, բայց ոչ մեկը չի կարող մրցել ԲԱԵՍՏ-ի հետ, քանի որ ԲԱԵՍՏ-ն ունի անհերքելի առավելություններ. Ընկերությունը գրանցված է Մեծ Բրիտանիայում: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում: Ընկերությունը բացառիկ ներկայացուցիչն է եվրոպական բարձր մակարդակ ունեցող լավագույն քոլեջների և դպրոցների: Ընկերությունը պայմանագրեր է ստորագրել եվրոպական լավագույն քոլեջների և դպրոցների հետ, որոնք մասնագիտացած են ուսուցանելու միջազգային ուսանողների: Ընկերության առաջարկված քոլեջներն ու դպրոցները հավատարմագրված են Բրիտանական Խորհրդի կողմից: Ընկերությունն ունի անմիջական կապ առաջարկվող քոլեջների և դպրոցների հետ: Ընկերությունը համագործակցում է միջազգային ուսումնական կազմակերպությունների և ասոցիացիաների հետ: Ընկերությունը հաճախորդին աջակցում է որակյալ խորհրդատվությամբ համապատասխան դասընթացի ընտրության վերաբերյալ: Ընկերությունը դասընթացի պատվերը կազմակերպում է սեղմ ժամկետներում: Ընկերությունը ներկայացնում է քոլեջների և դպրոցների բրոշյուրների գները: Դասընթացի ավարտին շնորհվում է վկայական /certificate/ քոլեջների և դպրոցների կողմից:
Մեր ընկերությունը կազմակերպում է տարբեր բնույթի դասընթացներ դպրոցականների, ուսանողների և տարբեր մասնագետների համար: Մեր ընկերության կողմից առաջարկվող դպրոցներն ու քոլեջները վայելում են միջազգային համբավ ուսուցման բարձր մակարդակի, հարմարավետ ապրելապայմանների, հաճելի միջավայրի և ապահով ու անվտանգ ճամփորդության համար: Բոլոր քոլեջները և դպրոցները հավատարմագրված են Բրիտանական Խորհրդի կողմից: Ուսման տրամադրող անմիջական միջավայրը ևս կնպաստի դասընթացների արդյունավետությանը: Օտար լեզվի փորձառու մասնագետները ստեղծում են ուսանողին ոգևորող ինչպես խմբակային, այնպես էլ անհատական ուսումնական ծրագրեր: ԲԱԵՍՏ-ի կողմից առաջարկվող դպրոցների և քոլեջների ուսումնական ծրագրերը քաջալերում են մասնակցին խոսել, լսել, կարդալ և գրել լեզուն իր ուսումնառության ընթացքում: Առաջարկվող դասընթացները բազմաբովանդակ են, նախատեսված ինչպես լեզվի իմացության տարբեր մակարդակ ունեցող դպրոցականների, ուսանողների, այնպես էլ տարբեր մասնագետների համար: ԲԱԵՍՏ-ը հավատացած է, որ Ձեզ օտար լեզվով խոսելու վստահություն կներշնչեն մեր կողմից առաջարկվող լեզվի դասընթացներն արտասահմանում: |